Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Վիկտոր
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են
Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդում. գործատուների մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գործընթացին: Նախարարության նախնական/արհեստագործական և
ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային ունիվերսիադային: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը: Նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։ Այդ նպատակով այսօր