Լուրեր
Արթիկում բացվել է երիտասարդական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ

8 մեդալ՝ ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև

Հայաստանի ուսանող մարզիկները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կմասնակցի Եվրոպական համալսարանական խաղերին: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական

Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վազգեն Թևանյան. պետք չէ մտածել նվազագույնի մասին

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Վազգեն Թևանյան Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով:

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական

Ագրարային մասնագիտությունները պետության համար գերակա  են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային