ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով աջակցություն տրամադրելու նպատակով:

Սփյուռքում գործող կրթամշակութային կառույցների կողմից մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2024 թվականի հուլիսի 22-ը՝ ժամը 14:00-ն:

Կից՝ միջոցառման իրականացման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի հրավերը և հայտարարությունը: Մրցույթին դիմելու կարգը և պայմանները ներկայացված են մրցույթի հրավերում: