Լուրեր
Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Կիւլպէնկեան» hիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանին և oգնական տնօրեն Շողեր Մարկոսեան​​​​ին: Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:

«Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց-վարժանք թանգարանների աշխատակիցների համար

ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեն Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար հոկտեմբերի 24-28-ը կանցկացնի «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դասընթաց-վարժանքի կազմակերպմումն իրականացնում է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Փարիզի գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Մեկնարկել է «Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ

Հաստատվել է մինչև 6 տարեկան երեխաներին կրթության և զարգացման մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից: Սահմանված է, որ 0-6

Սեպտեմբերին մեկնարկել է  «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի աշնանային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների

Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով): Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային  համաժողովին

2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը (MONDIACULT 2022)։ Համաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով: Ողջունելով