ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեն Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար հոկտեմբերի 24-28-ը կանցկացնի «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Դասընթաց-վարժանքի կազմակերպմումն իրականացնում է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Փարիզի գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԻԿՕՄ-Հայաստանի համագործակցությամբ: Անցկացման վայրը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է (Քանաքեռ, 2-րդ փողոց, տուն 4):

Մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 3-ը մասնակցության հայտը լրացնել հետևյալ հղմամբ` https://bit.ly/3UMMv7g:

Մինչ դասընթացի մեկնարկը ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեն, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության («Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիր) հետ, սեպտեմբերի 22-ին ՀՀ թանգարանների աշխատակիցների համար կազմակերպել է «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով վեբինար, որը վարել է միջազգային դասընթացների փորձագետ, Եգիպտոսի մշակութային ժառանգության կոմիտեի գործադիր տնօրեն Ամիրա Սադիկը: Վեբինարին մասնակցել են Հայաստանի թանգարանների շուրջ 40 մասնագետներ: