Լուրեր
«Վստահ եմ՝ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը». ՀՊԿՆ-ն նշում է 60-ամյակը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ, որին ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը մարտի 3-ին և 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը (դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի): Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան

«Նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության գործընթացը ավելի ամուր հիմքերի վրա կդրվի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել նախադպրոցական կրթության փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հաստատել է մի շարք հուշարձանների վերականգնման ու բարեկարգման էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ, որից 5-ն արժանացել է հավանության: Քննարկված և հաստատված էսքիզային նախագծերի թվում են

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգը հաստատվեց. նրանք  80-138 հազար դրամ հավելավճար կստանան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա

Դպրոցական սննդի միջազգային օր. առողջ սննդի շաբաթ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը և նրա գործընկերները՝ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, մարտի 6-10-ը Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ

Ամփոփվել են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները

Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ: Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է տիկնիկային թատրոնում իրականացված բարեփոխումների ծրագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանն ու

«PIAF SYMPHONIQUE» նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային