Լուրեր
«Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու ընդհանուր զարգացման էպիկենտրոնն է». Դանիել Դանիելյան

Այսօր հանրապետությունում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի փառատոնյան 32 միջոցառում, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում կգործի գրքի տոնավաճառ: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել

Անկախության տոնական միջոցառումների շրջանակում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանն ընդառաջ՝ այսօր կայացել է մամուլի ասուլիս, որին հաջորդել է հուշագրի ստորագրման արարողությունը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի

Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը. հարգանքի տուրք լեգենդար մարմնամարզիկի հիշատակին

Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի

Մշտադիտարկվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզ՝ մշտադիտարկելու մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը: Մասնավորապես՝ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցի

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Անահիտ Հակոբյանին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել միջազգային

«Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։ Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը։

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ մարզերում սպորտային համալիրների կառուցման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի

ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստումներն իրականացնելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի