Լուրեր
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրոսների դիպլոմների հանձնում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում: Ներկա են եղել նաև համայնքային

15 մլն 693 հազար դրամ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակմանը

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2024 թվականի պետական բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխմամբ 15 մլն 693 հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ աշնանը նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանը:

Այսօր կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

Արևիկ գյուղում տեղի կունենա «Լավաշի կախարդանքը» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը: «Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի փառատոնը

ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր

Հայագիտական միջազգային կոնգրեսում ծավալվող քննարկումներն օգնելու են ռազմավարության մշակմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես: Կոնգրեսը կանցկացվի Մատենադարանում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում,

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «ICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան: Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է