Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` 2014 թվականից մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը: Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
Հարգելի՛ կինոգործիչներ, Կինեմատոգրաֆիան ժամանակի և տարածության արվեստ է, բայցև տարածությունն ու ժամանակը հաղթահարող: Յուրաքանչյուր ֆիլմ իրական կյանքին զուգահեռ իրականություն է: Հաճախ դժվար է տարբերել իրականությունը կինոյից, և մենք բոլորս այդ երևակայածին իրողության կրողն ենք: Խոսելով հայ կինոյի մասին՝ պետք
Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես կնշվի որպես Հայ կինոյի օր: Հայաստանի ազգային կինոակադեմիայի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ «Շնորհավորում
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի (https://www.youtube.com/user/armeduchannel) ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն»
2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում քաղաքացիների մշակութային կյանքն ու ժամանցն ապահովելու համար ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները, թանգարանները և գրադարանները շարունակում են հեռավար ծրագրերը և նոր նախաձեռնությունները: Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Արի պարի քոչարի» նախագծի կազմակերպիչները 2020 թվականի մայիսի 30-ին կրկին հրավիրում են մասնակցելու «Արի պարի քոչարի» խորագրով համահայկական հերթական ֆլեշմոբին: Առաջին
Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը: Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու