Լուրեր
Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են ոլորտային

Թումանյանական օլիմպիադայի ամփոփում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են

Մաքրվել է Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության և «Սինոփսիսի համաշխարհային կամավորության օրվա» 2019 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը մաքրելու միջոցառում՝ կամավորների ընդգրկմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողով. «Ոչ մի որոշում՝ առանց ոլորտի պատասխանատուների ներգրավվածության. Ա. Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացվել է «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են շուկայագիտության, ֆինանսների, և իրավագիտության ոլորտների փորձագետներ՝ Հայաստանից

Ֆրանկֆուրտում ավարտվել է գրքի միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 16-20-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Գրքի ամենամյա միջազգային փառատոնը, որին Հայաստանը այս տարի ևս մասնակցում էր: Հայկական տաղավարում ներկայացվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն,

«Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» թատերերգությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ` 2019 թ. հոկտեմբերի 22-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 26-ին Գորիսի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ

Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի N 731-Ա/2 հրամանով Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի հետ կապված աշխատանքները համակարգող է նշանակվել

Տեղի կունենա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ

Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ: Ա. Սպենդիարյանի ուկրաինական ժողովրդական երգերի մշակումները կհնչեն բնագրով՝ ուկրաիներենով: Ելույթ կունենան՝ Լիաննա Վարդանյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Մկրտիչ Մկրտչյանը (բարիտոն), Կարինե Հովհաննիսյանը (դաշնամուր): Միջոցառմանը կմասնակցեն նաև Տերնոպոլի