
Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: