Լուրեր
ՀՀ երիտասարդների պատվիրակությունը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին

Օգոստոսի 25-26-ը Հայաստանի երիտասարդական պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին: Իր ձևաչափով աննախադեպ այս ֆորումը (ԵԱՏՄ երկրներից բացի՝ մասնակիցներ էին հրավիրված նաև ԱՊՀ երկրներից) տեղի է ունեցել

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի ՄՏՍԵ քաղաքականության նախարար Ա. Ժամանկուլովի հետ

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի հանդիպումը։

Շախմատի անհատական ԵԱ. Մարիա Գևորգյանը կես միավորով է զիջում առաջատարին

Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Արդեն կայացել են 6 տուրի պարտիաներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը: 6-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով

Վահրամ Դումանյան. «Կառավարությունը պատրաստ է նպաստել ձեր հետագա հաղթանակների արձանագրմանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով: Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել

«Սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հաղթողները

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը հիմնովին վերանորոգվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին

Կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը՝ պառկած սեղմում վարժությունից

Գավառի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը՝ պառկած սեղմում վարժությունից, որին մասնակցել են 23 թիմերի շուրջ 180 մարզիկ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից: Առաջնությունն անցկացվել է Պաուերլիֆտինգի միջազգային

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները կօգտվեն զինվորական ծառայության տարկետումից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում: Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ