Գավառի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը՝ պառկած սեղմում վարժությունից, որին մասնակցել են 23 թիմերի շուրջ 180 մարզիկ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից:

Առաջնությունն անցկացվել է Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համաձայն՝ 44-ից մինչև +125 կգ քաշային կարգերում:

Ըստ քաշային կարգերի՝ առաջնության հաղթողներ են դարձել.

44 կգ ք/կ - Սերժ Սարգսյան, Մեծավան, 57,5 կգ արդյունք,

48 կգ ք/կ - Սևակ Մարկոսյան, Մեծավան, 67,5 կգ արդյունք,

52 կգ ք/կ - Բորիկ Հակոբյան, Մեծավան, 70 կգ արդյունք,

56 կգ ք/կ - Արմեն Նիկողոսյան, Սպիտակ, 105 կգ արդյունք,

60 կգ ք/կ - Գարիկ Նահապետյան, Մեծավան, 80 կգ արդյունք,

67,5 կգ ք/կ - Սահակ Ալոյան, Գավառ, 80 կգ արդյունք,

75 կգ ք/կ - Վազգեն Իսահակյան, Սպիտակ, 110 կգ արդյունք,

82,5 կգ ք/կ - Աշոտ Պետրոսյան, Ոսկեվազ, 120 կգ արդյունք,

90 կգ ք/կ - Հովհաննես Էտիբարյան, Սպիտակ, 50 կգ արդյունք,

110 կգ ք/կ - Գրիշա Խառատյան, Սևքար, 90 կգ արդյունք:

Առաջնության բացարձակ հաղթող է դարձել Արմեն Նիկողոսյանը՝ վաստակելով 97,30 միավոր և լրացնելով սպորտի վարպետի նորման (56 կգ ք/կ, 105 կգ արդյունք):

Թիմային հաշվարկով էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը՝

1-ին տեղ՝ Սպիտակի հավաքական թիմ,

2-րդ տեղ՝ Մեծավանի հավաքական թիմ,

3-րդ տեղ՝ Գավառի հավաքական թիմ: