
Նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Տեղեկացնում ենք, որ մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: Մասնակիցները մրցավայրում պետք է լինեն մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: