Լուրեր
ՀՖԿՍՊԻ-ն իրականացնում է մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների կիրառմամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իրականացնում է ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրման և կիրառման միջոցով: Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են

Քննարկվել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը

93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը: Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում և Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Ռաֆայել Չմշկյանը նվաճել է 1952 թվականին Հելսինկիում, նաև ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի,

Գիտության կոմիտեն հայտարարում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման

Վերաբացվել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը: Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ,

Կարեն Գիլոյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին: Երկօրյա համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը,

Երևանում կայացած IBA-ի կոնգրեսում Ումար Կրեմլյովը վերահաստատվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25-ին կայացել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը: Կոնգրեսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային

Բռնցքամարտ. ավագ տարիքի պատանիների հավաքականն Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին

Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի