
Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը: Այսօր կկայանա գործիքների փորձարկումը: Նրանք հանդես