Լուրեր
Մեկնարկել է One Run միջազգային կիսամարաթոնի հայտերի ընդունման գործընթացը

2023 թվականի հունիսի 4-ին Երևանում կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով՝ armeniamarathon.org կայքում: Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: One Run-ի մեկնարկն ու վերջնարկը նախատեսված է Հանրապետության հրապարակում: Այն կընդգրկի

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար. շարունակվում է հայտերի ընդունումը

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝

Պարզ լճի տարածքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը. հայտնի են հաղթողները

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ անգամ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 19-20-ն անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Մրցաշարի հաղթողի տիտղոսը երկրորդ տարին

Եռակողմ հուշագիր՝ միտված Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սեղանի ֆուտբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական

4,2 միլիարդ դրամ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար

ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին: Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և

Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք

Հայտնի են 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարության