Լուրեր
Սեպտեմբերից հանրակրթության չափորոշիչը փուլային տարբերակով ներդրվելու է բոլոր դպրոցներում. խորհրդակցություն Տավուշում և Լոռիում

Մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ Տավուշի և Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանների աշխատակազմի պատասխանատուներ, ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը,

Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել` ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների

Հունիսի 27-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը: Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Մեկնարկել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 9-ն իրականացվում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրի գլխավոր նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը, աշակերտներին ծանոթացնել թատերարվեստի ոլորտին, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի տնօրենների հետ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը​ հանդիպում է ունեցել Արմավիրի ​ և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Մրցույթ՝ առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդման ու զարգացման նպատակով

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» մրցույթ՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդմանը և զարգացմանը: Մրցույթի

Քննարկում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման

Ընդունվում են հայտեր՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կալինգա» մրցանակի համար

Մեկնարկել է գիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կալինգա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակը շնորհվում է այն գործիչներին, որոնք զգալի ներդրում են ունեցել գիտության և տեխնո­լոգիաների հանրային քարոզչության գործում։ Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութից և ՅՈւՆԵՍԿՕ-ի

Նախագիծ. մշակվել է ՄԿՈՒ հաստատությունների անվանակոչության կարգը

ՀՀ-ում գործում են շուրջ 80 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, սակայն մինչ օրս առկա չէ իրավական ակտ՝ այդ հաստատությունների անվանակոչության պայմանների և պահանջների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի