Լուրեր
Կայացել է «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ, Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս: Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ: Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել

Գիտաժողով՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը կընդգրկվի ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում

Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

Հայտարարություն. Գ. Ռոսսինիի սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում է միջազգային մրցույթներ

Գ. Ռոսսինիի սիմֆոնիկ նվագախումբը Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարության ու Պեզարոյի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպում է «Giovani in Crescendo - digital edition 2022» և «Giovani in Crescendo Dance Competition – digital edition» միջազգային մրցույթները: Մրցույթների նպատակն է

Մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 տեղ՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսու

«Կոշկավոր կատուն». մյուզիքլ՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ կբարձրանա «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ): Ներկայացման առաջնախաղերը կկայանան մարտի 24-ին և 25-ին` ժամը 19:00-ին: Բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան: Լիբրետոյի և երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան: Ներկայացմանը մասնակցում են