Լուրեր
Ի գիտություն ուսուցչի տարակարգի համար դիմող ուսուցիչների

Ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ։ Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարություն փաթեթները ներկայացնելիս առաջնորդվեն ներքոնշյալ ձևաչափով. Ուսուցիչը

ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն

Արաքսիա Սվաջյանը կարևորել է ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքի լիարժեք իրացումը

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Փոքրամասնությունների կանանց հզորացում» քննարկումը: «Փոքրամասնությունների կանանց հզորացում Կանայք, խաղաղություն, անվտանգություն օրակարգի շրջանակում. երկխոսություն ներառական գործողությունների համար» խորագրով միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպման նպատակով: Միջոցառումներում պետք է ներառվեն նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբերգրագիտությանը: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող

Կառավարության որոշմամբ կբարձրանա բուհերի՝ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու մասին»

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով: Դրամաշնորհային մրցույթի հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ կտրամադրվի դրամական հատկացում, որի բյուջեն կազմում է 4 մլն 560 հազար ՀՀ դրամ՝

ԵՊՀ-ում կստեղծվի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվում է «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Գիտաուսումնական կենտրոնը