ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև կրթահամալիրներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության և խիստ վերահսկողության տակ պահել աշխատանքների որակի և նախատեսված ժամանակացույցի պահպանման հետ կապված հարցերը:
Քննարկման մյուս մանրամասները՝ https://tinyurl.com/3mct6k7v