Լուրեր
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ

Ուսման հրավեր՝ Իտալիայի բուհերում սովորելու նպատակով

Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը: Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է

Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր՝ բուհ-քոլեջ համագործակցությամբ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական

Արցախցիները ծանոթացել են երիտասարդական մասնակցությանը և աշխատանքին

Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի

Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103,

Բարելավվել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեության ֆինանսավորման կարգում: Առաջարկվող փոփոխությամբ ՏՄԱԿ անձնակազմերում կսահմանվեն հաստիքներ և աշխատավարձերի

Աշակերտները վստահեցնում են` մարզառազմական ճամբարից հետո պատրաստ են զինվորական ծառայության

Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում օրը սկսվում է ժամը 7-ին. ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագրի մասնակիցներն իրենց առօրյան անցկացնում են զինվորական կարգուկանոնին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների. 3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ», 5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու», 6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա», 7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 8.07.2021

Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19)