Լուրեր
Ամառային սեմինարներ՝ Բուլղարիայի համալսարաններում

Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա քաղաքացների համար բուլղարերենի, գրականության և մշակույթի միջազգային ամենամյա ամառային սեմինարներին: Այդ սեմինարները կազմակերպում են՝ Սոֆիայի Սբ Կլիմենտ Օհրիդսկի համալսարանը՝ 2024 թ. հուլիսի 15-ից օգոստոսի

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Մարտի 15-17-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարին 9 երկրի ավելի քան 140 ներկայացուցիչներ են մասնակցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 15-17-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

«Բուհերի հետ երկխոսությունը «Ակադեմիական քաղաք» նախագծի իրագործման ամենակարևոր նախադրյալն է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա

«ժողովրդավարության համար քաղաքացիական կրթությունը սկզբունքային է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական

Հայ ուսանողները Համբուրգում մասնակցում են ակադեմիական քաղաքի նախագծման քննարկումներին նվիրված աշխատաժողովին

Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող: Ուսանողներն աշխատում են Համբուրգի Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ստուդիաներում։ Դասընթացն

Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով

2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում: 9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝ ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության,