Լուրեր
«Տարվա լավագույնները 2025-2026» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները 2025-2026» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ մշակվում է դպրոցների ղեկավարման միասնական ազգային շրջանակ

Հանրակրթության համակարգի բարեփոխումները շարունակվում են․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվում են աշխատանքներ՝ դպրոցների ղեկավարման միասնական ազգային շրջանակի մշակման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է բրիտանացի փորձագետ Սյուզան Դագլասի աջակցությամբ, որն իր մասնագիտական փորձն ու

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման առցանց համակարգում այս տարի կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք նպատակ ունեն բարելավել համակարգն ու հեշտացնել գործընթացը։ Առաջին դասարան հաճախող երեխայի հայտագրման գործընթացը սկսելու համար պետք է ունենալ հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց լսելուց. Ժաննա Անդրեասյան

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարին՝ «Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր» խորագրով միջոցառմամբ։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը տեղի

50.000 կրթական բաժանորդագրություն բուհերում և դպրոցներում. OpenAI-ի հետ համագործակցությամբ՝ սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը

ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցությամբ ՀՀ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները հասանելիություն կստանան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ սեպտեմբերից ստանալով 50.000 կրթական բաժանորդագրություն: Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա

ՀԵՐՔՈՒՄ

Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում

Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովը։ Ամենամյա համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով: Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից:

Բնագիտության ավարտական քննության նախագծային աշխատանք՝ «Երկրաշարժ» թեմայով

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում ներկա է եղել 9-րդ դասարանի բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) ավարտական քննության նախագծային աշխատանքներից մեկի ներկայացմանը: Համաձայն հանրակրթական նոր չափորոշչի՝ 2025-2026 ուսումնական տարվանից հանրակրթական

5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։ Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի