Լուրեր
Նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով

2023 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում («Կատապուլտ տաղավար») կներկայացվեն «Կատապուլտ» ծրագրի կապսուլային նախագծերի մասնակիցները: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, բացահայտում է ծրագրի տաղանդավոր մասնակիցներին և նրանց արտադրանքը Հայաստանի

Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ռենմինի համալսարանում սովորելու համար

ՉԺՀ Ռենմինի համալսարանը հայտարարում է «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կողմից մագիստրոսական ծրագրի կրթաթոշակի տրամադրման մրցույթ։ Համալսարանը մագիստրոսական ծրագրեր է առաջարկում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք և մշակույթ մասնագիտացումներով։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://bit.ly/3TtZ9YZ հղմամբ: Դիմումների ներկայացման

Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թ. փետրվարի 1-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի

Հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 2502-Ա/2 հրամանով հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը։ Ուղեցույցը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի արդյունքների, հաշվետվությունների,

Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն: Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է

Սահմանվել են դպրոցների սովորողների գնահատման չափանիշները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները: Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝ 1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում.

Դպրոցական սննդի միջազգային օրը նշվել է Զառ գյուղի միջնակարգ դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Դպրոցական սննդի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումը համախմբել էր տարրական դպրոցի

Դրամաշնորհային մրցույթ՝ «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում» միջոցառման կազմակերպման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում» միջոցառման կազմակերպման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի շրջանակում նախատեսվում է կազմակերպել իրազեկման արշավներ երիտասարդների