ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:
Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել խորհրդի 19 անդամները: Օրակարգում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Հոգաբարձուների խորհրդի
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, ասել
‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն
Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ՝ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող