Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել խորհրդի 19 անդամները:

Օրակարգում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջարկել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

Միաձայն կողմ քվեարկությամբ՝ Տիգրան Ավինյանն ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: