Լուրեր
Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը: Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների

Պարետի որոշմամբ սահմանված հիմնական կանոնները` կրթության ոլորտի և մանկապարտեզների գործունեության համար

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների պայմաններում Պարետի մայիսի 14-ի որոշմամբ կրթական հաստատությունների համար սահմանված են աշխատանքային հետևյալ ռեժիմները. Տարրական, հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով: Մասնավորապես, ՀՀ մարզերի և

Կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ կրթական և սպորտային հաստատություններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ` 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային

Դպրոց ընդունվելու հայտագրման վերաբերյալ

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներ

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500դրամ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ