
Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի