Լուրեր
Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով հատկացվել է տարածք. ՀՀ կառավարության որոշում

Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցելու մասին որոշման նախագիծը։

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է նորակառույց դպրոցների շենքային և գույքային պայմաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի

ՀՀ կրթության տեսչական մարմինն ամփոփել է 2023 թվականի աշխատանքները

ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփել է 2023 թվականին կատարած աշխատանքները՝ շահագրգիռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։ Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում: Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։ Մրցաշարին մասնակցել

Կայծակնային շախմատի ԱԱ. Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է

Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար հասարակական տարածք ապահովելու ժամկետը

ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել «Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում: Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու

Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը

Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 8 միավոր: Տիգրան Պետրոսյանը վաստակել է 7.5, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7-ական միավոր: Տղամարդկանց պայքարում արագ

Պարգևատրվել են 2023 թվականի 10 լավագույն մարզիկները

Նախագահական նստավայրում պարգևատրվել են 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ և Ազգային ժողովի պատգամավորներ: Վարչապետ Նիկոլ