Լուրեր
Բրիտանական խորհրդի հետ մեր համագործակցությունը լավ արդյունքներ է գրանցում. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության

Բելառուսի Հանրապետությունում կանցկացվեն ՀՀ մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը

Քննարկվել է «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում նախատեսվող «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվելու է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի

ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական

Հայ 11 բռնցքամարտիկ Իտալիայում կպայքարի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Փետրվարի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին, Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած

Նոր լուծումներ «Հայֆիլմի» համար՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը: Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է

«Ձեր հաղթանակները մեր երկրի համար շատ կարևոր են». Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի