ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ)
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ։ Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը
Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում: Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին
Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ «Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր,