Լուրեր
Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ «Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան

Հեռավար կրթության հեռուստատեսային նոր հավելվածներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով Ucom և «Ռոստելեկոմ» բջջային կապի օպերատորների հետ, թողարկում են հեռավար կրթության հեռուստատեսային նոր հավելվածներ: Այսուհետ ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստված դասընթացների տեսանյութերը՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և

Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

2020 թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։ Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը,

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց ուսուցիչների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է: Դասընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն հայտարարում է ուսումնական առարկաների հեռավար դասընթացների մշակման և վարման գործընթացի կազմակերպման մասին

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։ Դասընթացները պետք է

Հայտարարություն հեռավար ուսուցման վերաբերյալ

Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ, Հեռավար ուսուցման հնարավորությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել

Քննարկում` բուհերի ռեկտորների հետ

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են

«Կիբերանվտանգ Հայաստան»` ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների համար

Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե

Մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը: Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի