Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ,

Հեռավար ուսուցման հնարավորությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջին` heravar.armedu.am` heravar@ktak.am հասցեով:

Հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455 (ներքին 730 կամ 731), 010/ 011/ 578453, heravar@ktak.am: