Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է:
Դասընթացը մեկնարկելու է մարտի 20-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավարներին․
- Հայաստանի Հանրապետության ուսուցիչները՝ Մարիետա Դումիկյանին (marieta@ktak.am)
- Արցախի Հանրապետության ուսուցիչները՝ Սոնա Գևորգյանին (sona@ktak.am)
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 19-ը ժամը 18։00: