Լուրեր
Մրցույթ՝ «ДоброВолец-ПРО»

Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։ Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց

Քննարկվել են գիտական համագործակցության երկկողմ զարգացման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կընդլայնվի. քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը: «Նախնական զինվորական պատրաստություն»

Սեպտեմբերից մի շարք գիտական թեմաներ կֆինանսավորվեն

Հաստատվել է գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/cank-starting-2021.pdf Ֆինանսավորման գործընթացը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ 4-5 անձից

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ,

Աշնանը կանցկացվի «Stop Virus» օլիմպիադան

Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան: Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով. դպրոցականների համար

«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։ Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ