Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։

Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց շրջանում ծխախոտի, ոգելից խմիչքի և այլ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, վերոնշյալ ոլորտում աջակցել կրթական կազմակերպությունների գործունեությանը։

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 29-ը՝ 2 փուլով.

Առաջին փուլ – նախապատրաստում՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը,
Երկրորդ փուլ - իրականացում՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

Մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3BK0kJB