Լուրեր
5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը։ Մրցաշարին ընդհանուր առմամբ

Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարվա

Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նշված դասարաններում 2023/24 ուսումնական

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց դպրոցի բացումը

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացումը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա

Սեպտեմբերի 1-ին բացվել է Օհանավանի վերակառուցված դպրոցը

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Աշտարակ համայնքի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան

«Սպորտում հաղթում են նախևառաջ գիտելիքով». Կարեն Գիլոյանը մասնակցել է ԵՕՀՊՄ քոլեջի՝ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը: Կարեն Գիլոյանը ողջունել է քոլեջի սաներին ու մանկավարժներին՝ կարևորելով քոլեջի առաքելությունը կրթված մարզիկներ պատրաստելու

«Գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են». Ալֆրեդ Քոչարյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, շնորհավորել դպրոցականներին և բարի երթ մաղթել նրանց նոր ուսումնական տարում: Շնորհավորելով դպրոցականներին և ուսուցչական

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց: Փոխնախարարը շնորհավորել է սովորողներին և մանկավարժներին՝ տոնը համարելով խորհրդանշական, որը ևս մեկ անգամ արժևորում

Նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն