
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել նախադպրոցական կրթության փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության