
Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):