Լուրեր
ՃՇՀԱՀ-ն մասնակցում է սեյսմիկ անվտանգության ապահովման միջազգային նախագծին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները, կարևորելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունը և արդիական փորձի կիրառումը

7 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից: Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով

ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Որոշման ընդունումը պաշտպանության և

Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի

Վահրամ Դումանյան. «Ռեկտորի նշանակումը կարևոր է, սակայն ավելի կարևոր չէ, քան կրթության բովանդակությունը»

Օգոստոսի 5-ին՝ ԵՊՀ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում հանրային հնչեղություն ստացած մի շարք խնդիրների: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ նոր օրենքի

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը կպատրաստի մրցունակ կադրեր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնապահական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը։ Այն նաև հնարավորություն կտա պատրաստելու մրցունակ կադրեր, կրթական

Տոկիո-2020. Արսեն Հարությունյանն ավարտեց մրցելույթը

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից: Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1;6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի