Լուրեր
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկած առաջին ներկայացուցիչը՝ 86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 354 կգ (160+194 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի: 81 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս կգան երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանն ու երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23

Վեցամսյա դասընթացներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական վեցերորդ դասընթացը, որի գրանցումը Հայաստանի բոլոր մարզերում արդեն մեկնարկել է։ Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են

Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում

Հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար: Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության,

Տիգրան Վանդունցն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

Գորիսի պետական համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները: ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած՝ ռեկտորի թափուր

Տեղեկատվություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների համար

Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ