Լուրեր
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների 4-րդ միջազգային բաց օլիմպիադայում

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից

EGYAID կրթաթոշակների դիմելու հնարավորություն

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության արտագաղթյալների ենթահանձնաժողովի մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովը հայտարարում է EGYAID կրթաթոշակների համար 2024-2025 ուսումնական տարվա դիմումների ընդունելություն՝ բակալավրի և հետբուհական կրթական ծրագրերով ուսանելու համար։ Նշված կրթաթոշակային ծրագրին հնարավոր է դիմել https://admission.study-in-egypt.gov.eg հղումով։ Կրթաթոշակային ծրագրի

Գյումրիում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը

Արդեն երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ կազմակերպվել է «Ֆեստիվառ» երաժշտական, զբոսաշրջային փառատոնը։ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում հուլիսի 27-ին Գյումրիում տեղացի ձեռներեցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրանքը, իրականացնելու վաճառք և նոր կապեր

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակչում են

2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը որակավորման փուլի երկրորդ ենթախմբում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14,666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ: Դավթյանի մրցելույթներին հետևել են ՀՀ

«Աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի մեկնարկային միջոցառմանը։ Երրորդ անգամ անցկացվող համաժողովը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact. (Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ

Փարիզում կայացել է ամառային 33-րդ  Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին`

Դուք հայապահպանության առաջնագծում եք. ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը

ԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին»