Արդեն երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ կազմակերպվել է «Ֆեստիվառ» երաժշտական, զբոսաշրջային փառատոնը։

«Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում հուլիսի 27-ին Գյումրիում տեղացի ձեռներեցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրանքը, իրականացնելու վաճառք և նոր կապեր հաստատելու։

Շիրակի մարզում գործող տարբեր ընկերությունների արտադրանքին և ծառայություններին ծանոթացել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Ֆեստիվառյան երեկոն շարունակվել է Թաթա Սիմոնյանի մենահամերգով։