Լուրեր
Տրվում է պետական աջակցություն՝ զարգացնելու մարզաբնակ երիտասարդների մեդիագրագիտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է

Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի կողմից հավաքվող կրեդիտների չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության

Հրատարակվել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը: Այն հրատարակվել է հիմնադրամի գիտական

Նախագիծ. մանկապարտեզի սաների՝ հիվանդության պատճառով 21 օր չհաճախած օրերի բացակայությունը կհամարվի հարգելի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգում փոփոխություն անելու մասին նախագիծը: Գործող կարգով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության սանի ազատումը հաստատությունից կատարվում է ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ

Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ

Կիրականացվի ուսումնական հաստատությունների քարտեզագրում. տեղի է ունեցել ՄԿՈՒ ոլորտի գործընկեր կազմակերպությունների հանդիպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալությունը» (ՌԶԳ) կազմակերպել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների հերթական հանդիպումը: Հարթակի տարեկան առաջին հանդիպումն այս անգամ իրականացվել է «Հայաստանում գյուղատնտեսության

Նախագիծ. կստեղծվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախագծերի նպատակը բարձրագույն կրթության

Մենթոր դպրոցները կիրականացնեն վերապատրաստումներ նոր չափորոշչի ներդրման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 3-ի N 09-Լ հրամանով հաստատվել է մենթոր դպրոցների ցանկը: Մենթոր դպրոցները ՀՀ դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում 2023 թվականին հանրակրթության պետական չափորոշչի ներդրման նպատակով իրականացնելու

«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթ՝ նվիրված Մայրենիի օրվան

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող