ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում. ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 2 մլն 94 հազ 200 (երկու միլիոն իննսունչորս հազար երկու հարյուր՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։

Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում/ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի յուրաքանչյուր ծրագրում առնվազն 30 երիտասարդ։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ որակավորման նվազագույն տվյալների չափանիշներին.

  • առնվազն 3 նմանօրինակ ծրագրերի իրականացման փորձառություն,
  • ծրագրի աշխատակազմի փորձառություն,
  • ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 12:00-ն