Լուրեր
Սպորտի ոլորտին գումար է հատկացվել միջազգային մրցաշարերին և ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության համար

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ին կայացած նիստում մեծ սպորտի ոլորտին 37 մլն դրամ հավելյալ գումար է հատկացվել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին և մինչև տարեվերջ կայանալիք Եվրոպայի առաջնություններին Հայաստանի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով: Գումարը հատկացվել է ՀՀ ԿԳՄՍ

Հայաստանի Հանրապետությունը միացավ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»՝ մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար. ժամկետը երկարաձգվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Հայերենով և 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակները պետք է ներկայացնել covid19.vac19@gmail.com

Հայաստանի հավաքականների կազմերը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Սլովենիայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը։ 9 փուլից բաղկացած մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով: Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով․ Տղամարդիկ․ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Ռոբերտ

Բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին

Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են բուհի դասախոսական կազմի, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի, ՀՀ մշակույթի

Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա

ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են Դաշտադեմ ամրոց, «Ագարակ պատմամշակութային» արգելոց և Հովհաննավանք վանական համալիր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։ Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական