Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
Ատեստավորման փուլի առաջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոններում իրականացվել է օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների կամավոր ատեստավորման
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ
Անորոշ ժամանակով հետաձգվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում: Մրցաշարի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն
Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույններ 2023» մրցույթի արդյունքները: Մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ: Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Գեղարքունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի՝ հիմնովին վերանորոգված ու նորովի կահավորված գրադարանի բացման արարողությանը: Նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ