Լուրեր
Երիտասարդ ծանրորդները սկսում են պայքարն Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում

Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Ժամը 17:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):

Փորձագիտական քննարկում՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրառման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ կազմակերպել է եռօրյա աշխատաժողով՝ նվիրված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրառմանը։ Օրակարգային հարցերը վերաբերել են օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ ՄԿՈՒ հաստատությունների պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, քննությունների վերահանձնման

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում տնօրենին․  քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումները

ԿԳՄՍ նախարարությունում «ԵՄ-ն հանուն կրթության» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում դպրոցների կառավարման համակարգի բարեփոխում. մարտահրավերներ և հաջողության պատմություններ» խորագրով: Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին,

Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Ազգային ժողովում մասնակցել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում անցկացված Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ԿԳՄՍ

Հասմիկ Ավագյանն ընդունել է պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունից մեդալներով վերադարձած սամբիստներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականի անդամներին, որոնք 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

«Երբեմն մշակույթն ընդհանրությունները տեսնելու միակ հնարավոր լեզուն է». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ

Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում դպրոցականները կիրականացնեն մաքրման և պահպանության աշխատանքներ

Դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություններ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Գրությամբ դպրոցներին տրամադրվել է Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում դպրոցականների վարքագծի ուղեցույցը և համապատասխան

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ Աշխատանքների առաջընթացին և կատարման որակին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիրի տարածք։ Նրան ուղեկցել

«Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը». ինքնագնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023թ. օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին: «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով Եվրոպական միությունը