Լուրեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Մարտիրոսյան․ «Լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է»

Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Հարգելի՛ ուսուցիչներ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին

Բոլոնիայի գործընթաց․ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են առաջիկա աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող

Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության

Վահրամ Դումանյան. «Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն

Կառավարության ծրագրով` 300 դպրոցի հիմնանորոգում և կառուցում. ավարտվել են օգոստոսյան խորհրդակցությունները

Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Դուբայում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մասնակցում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայ քաղաքում անցկացվող «InClassica» դասական երաժշտության 10-րդ փառատոնին։ Այն իրականացվում է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» (EUFSC) և «SAMIT

Տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը

2021-2022 թթ. ուստարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած